Քաղաքական

Ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսության պահպանման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք Վրաստանում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, կարևորվել է հայ-վրացական հարաբերությունների բազմաոլորտ օրակարգի շարունակական ընդլայնումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումների ու մարտահրավերների վերաբերյալ, այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության պահպանման անհրաժեշտությունը։