Քաղաքական

Ողջունում ենք վարչապետի խիզախությունը՝ նոր մոտեցում այս տարածաշրջանի նոր ապագայի համար. Նիկոս Դենդիաս

Հունաստանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում, այսօր ԱԳՆ-ում հայտարարեց աշխատանքային այցով Երևանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

«Հունաստանն աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը։ Դա իհարկե, վերբերում է մեր լավ գործընկեր Հայաստանին։ Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը։ Մի քանի օր առաջ Հայաստանի տարածքը ռմբակոծվում էր Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից։ Այս առումով կցանկանայի մեջբերել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոսքերը, որը երեկ ասաց՝ դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել ի հակադրություն խաղաղ բանակցությունների»,- նշել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը։

Դենդիասի նաև հայտարարել է, որ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ։ «Թուրքիան, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից։ Հստակ ուղերձ եմ ուզում ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերագծել քարտեզները՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն։ Մենք ցանկանում ենք կառուցողական երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, բայց նաև պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը և մեր իրավունքները»,- նշել է Նիկոս Դենդիասը։