Քաղաքական

Ալեն Սիմոնյանը ճանապարհեց Նենսի Փելոսիին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 17-ին ժամանել էր Հայաստան։ Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ելույթով հանդես եկավ Երևանի Գաֆէսճյան կենտրոնում։ Խոսնակը հայաստանյան այցի ընթացքում հանդիպեց նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։

Սեպտեմբերի 18-ին Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: