Քաղաքական

Այո՛, տրամադրվածություններ են փոխվում մեր երկրում, և դա ինչ-որ տեղ արդարացի է. ընդդիմադիրները հանդիպել են Նենսի Փելոսին

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայաստանյան այցի ընթացքում հանդիպել է նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ խոսել են Ադրբեջանի ցույցաբերած ագրեսիայի մասին։ «Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունն Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ և լկտի»- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ խոսել են նաև ռազմագերիների և Հայաստանի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի և այլ խնդիրների մասին։

Ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ներկայացնելով հանդիպումը պատմեց, որ երկու բառով խոսել են Հայաստանում ընդդիմադիրների հանդեպ իշխանությունների վերաբերմունքից և,մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի սրացումներից. «Ամեն ինչից տեղյակ էին և փորձում էին գտնել այն եղանակները, որոնք կզսպեն Ադրբեջանին-Թուրքերին»,- ասաց Վահե Հակոբյանը՝ հավելելով. «ՌԴ իներտությունը բերում է նրան, որ այո՛, տրամադրվածություններ են փոխվում մեր երկրում, և դա ինչ-որ տեղ արդարացի է։