Քաղաքական

Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ 

Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ։

Ժամը 08:00-ից սկսած հակառակորդը՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով:

ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրած պարտականնությունները։