Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն ու ընտանիքի անդամներն անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ընտանիքի անդամներն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են դատախազություն։ 

«Ազդարար» հրապարակային ծանուցման համակարգից տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր և Աբրահամյանն ու իր մտերիմները հրավիրվել են պարզաբանումներ տալու և դիրքորոշում հայտնելու համար։ Դատախազություն է հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձ՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, որդու կինը՝ Էմմա Ծառուկյանը, որն ի դեպ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրն է։ Դատախազություն են հրավիրվել նաև Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։