Քաղաքական

Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրմանագրով Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը։ Հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»։