Քաղաքական

Վստահ եղեք, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան. Վրաստանի ԱԳ նախարար

Այս պահին Թբիլիսիում՝ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ, տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Շատ հպարտ եմ, որ Թբիլիսին դարձել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպման վայրը։ Վստահ եղեք, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան», - Twitter-ում գրել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Սա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին երկկողմ հանդիպումն է։