Քաղաքական

«Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների»․ ԱԽ քարտուղար

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։ Չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին։ Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման։ Նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կկարողանանք սահմանը բացել ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար»,- նշել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո հանդիպումներ կլինեն Հայաստանում և Թուրքիայում։