Քաղաքական

Լարված իրավիճակ՝ կառավարական ամառանոցի մոտ․ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա

Ընդդիմությունն այսօր երթ էր կազմակերպել դեպի կառավարական ամառանոց, որտեղից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարժվել խորհրդարան։ 

«Մեզ համար փակ ճանապարհներ չկան»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որից հետո ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը։ Ցուցարարների հարձակումից հետո Բաղրամյան պողոտայում ոստիկանները կիրառեցին լուսաձայնային միջոցներ։ 

Ըստ ոստիկանության` լուսաձայնային միջոցները կիրառվել են այն բանից հետո, երբ ցուցարարների կողմից դեպի ոստիկանության աշխատակիցներ նետվել են քարեր։ Բախումների հետեւանքով կան տուժածներ ոստիկանության սպայական կազմից։ Կան բերման ենթարկվածներ։ 

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմության նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չէի մասնակցում նիստին, քվորում չապահովվեց: