Օրվա մամուլը՝ մեկ տողով
Մամուլ
4 Փետրվարի 2022, 10:18
- ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են նախագահի թեկնածու չառաջադրել։ «Հրապարակ»
- Փետրվարի 8-ի ԱԺ նստաշրջանի օրակարգում այս պահին ընդգրկված է ընդամենը ութ հարց: «Ժողովուրդ»
- Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետը քաղաքական նոր ուժ են ձևավորում։ «Հրապարակ»
- Ստեղծվելիք Վճռաբեկ Քաղաքացիական պալատի նախագահի համար դիտարկվում է Արսեն Մկրտչյանի թեկնածությունը։ «Ժողովուրդ»