Մամուլ

ԱԺ նստաշրջանի օրակարգը՝ ձանձրալի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 8-ին ՀՀ ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական նիստերի օրակարգում այս պահի դրությամբ ընդգրկված է ընդամենը ութ հարց:

Օրակարգը հաստատվելու է փետրվարի 7-ին կայանալիք ԱԺ խորհրդի նիստում եւ կհաստատվի նաեւ քննարկվելիք հարցերի հաջորդականությունը: Այսպիսով, այդ նախագծերից միայն մեկն է քննարկվելու երկրորդ ընթերցմամբ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին է խոսքը, իսկ, ահա, մյուս նախագծերը քննարկվելու են առաջին ընթերցմամբ: Սակայն դատելով օրակարգից՝ այս նստաշրջանը շուտ է ավարտվելու, քանի որ այնպիսի նախագիծ չկա, որը կարող է երկար քննարկվել, կամ էլ թեթեւ հարցեր են»: