Արցախ

ՄԱԿ-ի գործակալությունը շուրջ 100 միլիոն դոլար է խնդրել ԼՂ տեղահանվածներին օգնելու համար

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ՄԱԿ-ի այլ գործակալությունների և ՀԿ-ների գործընկերների հետ միասին 97 միլիոն դոլար է խնդրել Լեռնային Ղարաբաղից փախստականներին և նրանց Հայաստանում հյուրընկալողներին հրատապ մարդասիրական օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար:

Նշվում է, որ մեկնարկած «Հայաստանի փախստականների շտապ արձագանքման ծրագիրը» կմիավորի 60 գործընկերների, այդ թվում՝ 43 ազգային ՀԿ-ների, և կտրամադրի շտապ օգնություն վեց ամսվա ընթացքում մինչև 2024 թվականի մարտի վերջը: