Արցախ

Ասկերանի շրջանում փակվել է խաղաղապահների ևս մեկ դիտակետ․ ՌԴ ՊՆ

Օրվա ընթացքում Ասկերանի շրջանում փակվել է խաղաղապահների ևս մեկ դիտակետ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ 

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն աջակցել են Ադրբեջանի և ԼՂ համատեղ խմբի աշխատանքին, որը վերականգնում է գազի մատակարարումը Շուշիի շրջանում։