Արցախ

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ 

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։