Արցախ

Արցախում չեն մեկնաբանում նախագահի ու պետնախարարի՝ Մոսկվա մեկնելու մասին լուրը

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը օրերս առանձին-առանձին մեկնել են Մոսկվա։

Լուրերի իսկությունը պարզելու նպատակով Radar Armenia-ն կապ հաստատեց ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի հետ՝ ակնկալելով, որ վերջինս կհերքի կամ կհաստատի այս տեղեկությունը։ Վերջինս, սակայն, հրաժարվեց մեկնաբանություններից։

Հայկ Մագոյան