Արցախ

Քննարկվել են Արցախի շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող  հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող  հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: