Արցախ

Արայիկ Հարությունյանը Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի  անհատական նախաձեռնությամբ:

Վարդան Նազերյանն, իր հերթին, շնորահակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, հավաստիացրել, որ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում Արցախում իրականացվող  աջակցության ծրագրերը շարունակական են լինելու: Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հանրապետության նախագահը բարերարին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: