Արցախ

Բերձորում և Աղավնոյում տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարզաբանում է տարածել Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերի վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչեղություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով՝ հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։

Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: