Միջազգային

Մեծ Բրիտանիան զինամթերք է ուղարկում Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում թվով ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա: ZZ171 հերթական ինքնաթիռը հունվարի 19-ի երեկոյան տեղական ժամանակով 11:15-ին (Երեւանի ժամանակով 00:15-ին) ժամանել Է Կիեւի մերձակայքում գտնվող «Բորիսպոլ» օդակայան: Բրիտանական ինքնաթիռներն Ուկրաինա թռիչքներն իրականացնում են Անգլիայի Բրայզ Նորթոն ռազմաօդային բազայից: Գործողությունը, որում գործի Է դրվել բրիտանական Թագավորական ռազմաօդային ուժերում առկա ծանր ռազմա-փոխադրական բոլոր ութ ինքնաթիռների առնվազն կեսը, սկսվել են հունվարի 17-ին: Յուրաքանչյուր C-17A Globemaster III-ը կարող Է տեղափոխել մինչեւ 77,5 տոննա բեռ: