Երևան

Մայրաքաղաք Երևանը 3 նոր փոխքաղաքապետ կունենա

Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների՝ մայրաքաղաք Երևանն առաջիկայում կունենա 3 նոր փոխքաղաքապետ։ Փոխքաղաքապետերի թեկնածուները հանդիպելու են ավագանու անդամների հետ, իսկ ընտրվելու են փետրվարի 8-ի ավագանու նիստում:

Փոխքաղաքապետերի թեկնածուներ են՝ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: