Միջազգային

ՆԱՏՕ-ն չի կարողանա օգնել Ուկրաինային և փակել երկինքը. Թրյուդո

ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի մտցնել՝ չնայած Վլադիմիր Զելենսկու խնդրանքին, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Կանադայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Զելենսկին հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ իրեն է դիմել Ուկրաինայի երկինքը փակելու ուղիղ խնդրանքով։ Նա հայտարարել է, որ չի կարողանա կատարել այս խնդրանքը՝ ՆԱՏՕ-ի մտավախությունների պատճառով, որ իրավիճակը կվատթարանա։

«Սա սրտաճմլիկ է: Ստիպված լինել ասել, որ մենք կարող ենք շատ բաներ անել աջակցելու համար, բայց կա էսկալացիայի ռիսկ։ Մենք չենք կարող ՆԱՏՕ-ին ուղղակի հակամարտության մեջ ներքաշելը, եթե մենք ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ ուղարկենք Ուկրաինա ռուսական ինքնաթիռները խոցելու համար: Մենք ահավոր շատ բան կարող ենք անել և անում ենք: Բայց մենք չենք կարող դրան գնալ», - ասել է Թրյուդոն CTV News-ին։