Հասարակություն

ՀՀ արտահանման ուղղությունները 2021թ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3.022 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 19.13%-ով կամ 485.41 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 24.53%-ով կամ 166.89 մլն դոլարով և կազմել 847.25 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 28%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 393.18 մլն դոլար, +35.66% կամ 103.36 մլն դոլար։ Չինաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 13%-ը։ Եռյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 359.64 մլն դոլար, -20.78% կամ -94.31 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալի 11.9%։

Չորրորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 198.44 մլն դոլար, +31.59% կամ 47.64 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 6.6%-ը։

Նիդերլանդները հինգերորդն է՝ 191.25 մլն դոլար, +95.60% կամ 93.47 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 6.3%-ը։

Վեցերորդ տեղում Իրաքն է՝ 177.31 մլն դոլար, +8.23% կամ 13.49 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5.9%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 81.87 մլն դոլար, +50.86% կամ 27.6 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.7%-ը։

Ութերորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 77.58 մլն դոլար, +37.37% կամ 21.1 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.6%-ը։

Իններորդն ԱՄԷ-ն է՝ 74.43 մլն դոլար, -22.41% կամ -21.49 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.5%-ը։

Տասնյակը եզրափակում է Վրաստանը՝ 68.31 մլն դոլար, +18.90% կամ 10.86 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.3%-ը։