Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բելառուսի նախագահի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ի պատասխանը ԶԼՄ֊ների հարցին, անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։

ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով. «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»: