Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք
Քաղաքական
20 Հունվարի 2022, 16:53
Հայաստանի 2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ թիվ է, ասեմ, որ ՀՀ բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ բյուջեի եկամտային մասին երկու անգամ գերազանցող թիվ է»,-Ազգային ժողովում այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը ասել է, թե խաղադրույքների ու շահումների տարբերությունը մոտ 70 միլիարդ դրամ է, այսինքն ՝ 70 միլիարդ դրամ մարդիկ պարտվել են:
«Կան ընկերություններ, որոնք անգամ այս իրավիճակում ցույց են տվել, որ իրենք վնասով են աշխատում, սա շատ տարօրինակ վիճակագրություն է: Կա ընկերություն, որն անցած տարի մոտ մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց վնասով է աշխատել, որովհետև 100 միլիոն դոլարի ծախսեր է կատարել»,-ասել է պատգամավորը։