Ֆինանսներ

«2022-ի հունվար-մարտին աճել են ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և փոխանցված դրամական միջոցների ցուցանիշները»․ Գևորգ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հունվար-մարտ ամիսների ՀՀ բանկերի միջոցով դրամաշրջանառությունը․

«2022 թ. հունվար-մարտին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 560․7 մլն դոլար, ինչը 155.1 մլն դոլարով կամ 38.2%-ով ավելի է 2021 թ. և 207.1 մլն դոլարով կամ 58.6%-ով ավելի է 2020 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից: 2022 թ. հունվար-մարտին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 187.1 մլն դոլար, ինչը 58 մլն դոլարով կամ 44.9%-ով ավելի է 2021 թ. և 99․7 մլն դոլարով կամ 14.1%-ով ավելի է 2020 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից:

Հ.Գ. Գծապատկերը կազմվել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի կողմից»,- գրել է պատգամավորը: