Bitcoin-ի ընդունման օրինագիծը միաձայն է ընդունվել երկրի խորհրդարանի կողմից: ԿԱՀ-ի նախագահի գրասենյակը պնդում է, որ այս քայլը «կբարելավի Կենտրոնական Աֆրիկայի քաղաքացիների կյանքի որակը» և ԿԱՀ-ը կնշանավորի որպես «աշխարհի ամենահամարձակ և հեռանկարային երկրներից մեկը»։
Այնուամենայնիվ, վերլուծաբաններն ու ֆինանսական փորձագետները չեն կարողանում հասկանալ այս քայլի դրդապատճառներով: ԿԱՀ-ը դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը հարուստ է այնպիսի պաշարներով, ինչպիսիք են ոսկին և ուրանը, բայց մնում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: 2012-ից ի վեր, երբ երկիրը ցնցեց քաղաքացիական պատերազմը, 4,8 միլիոն բնակչության միայն 11%-ն ունի ինտերնետ հասանելիություն: Այն Աֆրիկայի վեց երկրներից մեկն է, որն օգտագործում է ֆրանկը՝ որպես արժույթ, որը պաշտպանված է Ֆրանսիայի կողմից և կապված է եվրոյի հետ։
Ոմանք ենթադրում են, որ ԿԱՀ-ի կողմից Bitcoin-ի ընդունումը ֆրանկը արժեզրկելու փորձ է, և նախագահի կողմից նշանակում է ձեռնոց նետել երկրի նախկին գաղութատիրոջը՝ Ֆրանսիային: «Դա մեծ միջնամատ է ֆրանսիական տնտեսական համակարգի համար», - Reuters-ին ասել է Կրիպտոարժույթների փոխանակման Yellow Card-ի գործադիր տնօրեն Քրիս Մորիսը:
Մյուսներն ասում են, որ այդ քայլը կարող է կապված լինել Ռուսաստանի հետ ԿԱՀ-ի սերտ հարաբերությունների հետ: ԿԱՀ-ն այն սակավաթիվ երկրներից էր, որը որոշեց ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի քվեարկությունից, որը դատապարտում էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, մինչդեռ երկրի կառավարությունը մեղադրվել էր Ռուսական «Վագներ» խմբի վարձկաններին ապստամբների դեմ պայքարում օգտագործելու համար:
«Համակարգային կոռուպցիայի և միջազգային պատժամիջոցների տակ հայտնված ռուսների հետ գործընկերության համատեքստը հաշվի առնելով են առաջանում կասկածները», - AFP լրատվական գործակալությանը հայտնել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի վերլուծաբան Թիերի Վիրկուլոնը: