Ֆինանսներ

Ուկրաինան ընդունել է կրիպտոարժույթի օրինականացման օրինագիծը

Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ ընդունել է կրիպտոարժույթների օրինականացման մասին օրինագիծը: Խորհրդարանը լիագումար նիստում 272 կողմ ձայնով հավանություն է տվել «Վիրտուալ ակտիվների մասին» օրենքի ընդունմանը։

Ուկրաինայի փոխվարչապետ և թվային փոխակերպումների նախարար Միխայլո Ֆեդորովը հայտարարել է, որ նոր օրենքը ճանապարհ է հարթում կրիպտոարժույթների ոլորտի կարգավորման կարգավորման համար։  Ինչպես ցանկացած այլ արդյունաբերություն, որն ունի հավելյալ արժեք ստեղծելու կարողություն, այնպես էլ կրիպտոարժույթների և թվային ակտիվների կառավարումը, ինչպիսին Bitcoin-ն է, չափազանց կարևոր է: «Վիրտուալ ակտիվների մասին» օրենքի նոր տարբերակը կրիպտոարժույթի կարգավորումը դնում է Արժեթղթերի և ֆոնդային շուկայի ազգային հանձնաժողովի հսկողության ներքո, որը զբաղվում է ուկրաինական կապիտալի շուկաների մասնակիցների վերահսկողությամբ:

Այնուամենայնիվ, օրինագիծը չի ճանաչում կրիպտոարժույթները, ինչպիսին Bitcoin-ն է, որպես օրինական վճարման միջոց: Ուկրաինական ռադայից պարզաբանել են, որ իրենք չեն շարժվել Սալվադորի օրինակով, որն անցյալ տարվա սեպտեմբերին օրինականացրել էր բիթքոյն կրիպտոարժույթը, որպես պաշտոնական վճարամիջոց։ Ուկրաինական ռադայից հայտնել էին, որ նոր օրենքը ռիսկերից ազատման հնարավորություններ կառաջարկի բոլոր այն ձեռնարկություններին, որոնք նախկինում գործում էին սև շուկայում և չէին հարկվում: