Ֆինանսներ

Բիթքոինի գինը ընկել է 40.000 դոլարից ցածր մակարդակի

Ուրբաթ երեկոյան բիթքոինի գինը նվազել է 5%-ով՝ փետրվարի 4-ից ի վեր առաջին անգամ իջնելով 40,000 դոլարից ցածր մակարդակի։ Binance կրիպտոարժույթների ամենամեծ բորսայում, բիթքոինը Մոսկվայի ժամանակով ժամը 17.48-ի դրությամբ էժանացել է 5,5%-ով՝ հասնելով 39,77 հազար դոլարի։ Ըստ Coin Market Cap  համացանցային հարթակի, որը հաշվարկում է կրիպտոարժույթների միջին գինը ավելի քան 20 բորսաների համար, բիթքոինը էժանացել է 5,6%-ով՝ հասնելով 39,8 հազար դոլարի։ 

Բիթքոինի գինը նվազում է արդեն երրորդ օրն անընդմեջ։ Ավելին, ամսվա սկզբից կրիպտոարժույթը թանկացել է 3,2%-ով։ Տարեսկզբից բիթքոյնը կորցրել է ընդհանուր արժեքի 14%-ը։
Անցած տարեվերջին բիթքոինը թանկացել էր 1,6 անգամ՝ 28,9 հազար դոլարից հասնելով մինչև 46,2 հազար դոլար։ Ընդ որում, առաջին եռամսյակում կրիպտոարժույթը թանկացել էր կրկնակի՝ մինչև 58,7 հազար դոլար։ Նոյեմբերին բիթքոինի գինը հասել է պատմական առավելագույնին՝ 69,000 հազար դոլարի, որից հետո սկսել էր նվազել։