Աշխարհի ամենամեծ առցանց առևտրի հարթակը՝ Amazon.com-ը, 2022 թվականի առաջին եռամսյակում՝ յոթ տարվա ընթացքում առաջին անգամ, զուտ կորուստ է գրանցել՝ գնաճի պայմաններում ծախսերի ավելացման պատճառով: Ակնկալվում է, որ ընկերությունը կձեռնարկի ծախսերի կրճատման միջոցառումներ:
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հունվար-մարտին նրա զուտ վնասը կազմել է 3,8 մլրդ դոլար կամ 7,56 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,1 մլրդ դոլար կամ 15,79 դոլար շահույթի դիմաց։ Amazon-ը 2015 թվականի առաջին եռամսյակից ի վեր առաջին անգամ կորուստներ է գրանցել։