Մոսկվայի արբիտրաժային դատարանը «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի դուստր ձեռնարկության հայցով ձերբակալել է Google-ի ռուսական մասնաճյուղի գույքը և հաշիվները՝ 500 միլիոն ռուբլու չափով՝ YouTube-ում ընկերության օգտահահաշիվը վերականգնելու պահանջով:
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում Google-ին պատկանող YouTube-ը սկսեց արգելափակել ռուսական կառավարության կողմից ֆինանսավորվող մեդիա-ռեսուրսները։ Պլատֆորմն այս որոշումը կապել է Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։ Մասնավորապես, արգելափակման տակ են հայտնվել TNT և NTV հեռուստաալիքների հաշիվները, որոնք վերահսկվում են «Գազպրոմ-մեդիա»-ի կողմից։