Ֆինանսներ

ԱՄՆ-ում թվային գովազդից ստացվող եկամուտը 2021 թվականին աճել է 35%-ով

ԱՄՆ թվային գովազդից ստացված եկամուտը 2021 թվականին աճել է 35%-ով՝ հասնելով 189 միլիարդ դոլարի, քանի որ սպառողները ավելի շատ ժամանակ են ծախսում թվային լրատվամիջոցների և առցանց գնումների վրա. ասվում է Interactive Advertising Bureau և PricewaterhouseCoopers-ի նոր զեկույցում:

Աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են 2020 թվի ցուցանիշը, երբ եկամուտներն աճել էին 12%-ով։ Միևնույն ժամանակ, 2021-ին տարեկան աճը թվային գովազդի շուկայի համար ամենաբարձրն էր՝ 2006 թվականից ի վեր։

«Աճի գործոններից մեկը նոր ընկերությունների ներհոսքն է տնտեսություն»,- ասել է IAB-ի տնօրեն Դեյվիդ Քոենը։ Անցած տարում նոր ընկերությունների բացման հայտերի թիվը ռեկորդային է եղել՝ 5,4 միլիոն, մեկ տարի առաջվա 4,4 միլիոնի դիմաց։