Ֆինանսներ

2022 թվականի ներդրումների լավագույն 7 տեսակները

1. Բարձր եկամտաբերությամբ խնայողական հաշիվներ

Բարձր եկամտաբեր խնայողական հաշիվները պահում են ձեր գումարը կայուն վիճակում՝ փոքր եկամուտ բերելով: Թեև դրանք հազվադեպ են համընթաց գնաճին, դա կանխիկ գումարը պահելու լավագույն եղանակներից է: Բացի այդ՝ դա ամենաոչռիսկային տարբերակն է, որը հնարավոր է գտնել։  

2. Ավանդի վկայականներ 

Եթե ​​ձեզ հարկավոր չէ շտապ օգտագործել ձեր խնայողությունները, և ցանկանում եք մի փոքր ավելի մեծ աճ գրանցել, ապա CD-ն կարող է ձեր նախընտրած տարբերակը լինել: Այս հաշիվները բանկերի կողմից թողարկվում են ավելի բարձր ֆիքսված տոկոսադրույքով, քան խնայողական հաշիվների մեծ մասը: Նրանք նաև վայելում են FDIC ապահովագրական պաշտպանությունը, ինչը նրանց դարձնում է իդեալական՝ ռիսկային ներդրումների համար:

3. I-Bonds

I-bonds-ը պետական ​​պարտքի տեսակ է, որը թողարկվում է ԱՄՆ գանձապետարանի կողմից: Ի տարբերություն ավանդական խնայողական պարտատոմսերի՝ I-պարտատոմսերը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, գնաճին համապատասխան, համակարգում են իրենց տոկոսադրույքը՝ դարձնելով դրանք 2022 թվականի գնաճային միջավայրում ներդրումների լավագույն տեսակներից մեկը:

4. Ինդեքսային ֆոնդեր

Ինդեքսային ֆոնդերը ներդրումներ են, որոնք հետևում են ընդհանուր կազմով և եկամտաբերությամբ տարբեր ինդեքսների: Օրինակ, դուք կարող եք գնել ինդեքսային հիմնադրամ, որը հետևում է S&P 500-ին կամ Nasdaq-100-ին: Որոշ ինդեքսային ֆոնդեր մասնագիտացված են որոշակի ոլորտներում կամ արդյունաբերության մեջ, ինչը թույլ է տալիս՝ ավելացնել հետաքրքրություն ներկայացնող ոլորտները:

5. Այլ բորսայական ֆոնդեր (ETF)

Բորսայական ֆոնդերը նման են ինդեքսային ֆոնդերին, քանի որ դրանք ներդրումներ են կատարում արժեթղթերի մեծ խմբում: Հետո, նրանք փաթեթավորում են իրենց ներդրումները անհատական բաժնետոմսերի, որոնք առուծախ են իրականացնում սովորական բորսայի նման։ Շատ ETF-ներ դառնում են որոշակի ինդեքսի, սեկտորի կամ ծառայության բաժնետեր՝ ներդրողներին հնարավորություն տալով մասնագիտացնել իրենց պորտֆոլիոյի մի մասը։

6. Շահաբաժինների բաժնետոմսեր

Դիվիդենտները փոքր կանխիկ գումարներ են, որոնք ընկերության շահույթից վճարվում են բաժնետերերին՝ որպես բաժնետոմս ունենալու պարգևատրում։ Նման վճարումները դրանք դարձնում են ներդրումների ամենալավ ձևերից մեկը 2022-ին՝ շահույթը մաքսիմումի հասցնելու և գնածի ազդեցությունը նվազագույնի հասցնելու գործում։

7. Այլընտրանքային ներդրումներ և կրիպտոարժույթներ

Ներդրումների մեջ սովորաբար անքակտելի կապ կա ռիսկի և փոխհատուցման միջև։ Որքան ավելի ռիսկային է ներդրումը, այնքան ավելի շատ կարող ես դրանից շահույթ ունենալ։ Հաճախ ռիսկը հնարավոր չէ անտեսել. դուք կարող եք փոքր տեխնիկական խոտանի պատճառով կորցնել ձեր ամբողջ ներդրումը։ Բայց եթե ցանկանում եք գումար վաստակել անկայուն տնտեսության պայմաններում, այնպիսի այլընտրանքային ներդրումները, ինչպիսիք են ապրանքը և կրիպտոարժույթները, կարող են շահութաբեր լինել: Այնուամենայնիվ, դուք դեռ կարող եք նվազագույնի հասցնել այս երկու կատեգորիաների ընդհանուր ծախսը, որպեսզի խուսափեք չափազանց մեծ ռիսկերից: