Ամերիկյան Amazon ընկերությունը միլիարդավոր դոլարներ է ներդնում արբանյակային ինտերնետի զարգացման նախագծում, որը պետք է մրցակցի Իլոն Մասկի Starlink նախագծի հետ։ Այդ մասին գրել է ամերիկյան Financial Times ամսագիրը։
Amazon-ը հայտնել է, որ պայմանագրեր է կնքել երեք օդատիեզերական ընկերությունների հետ՝ հինգ տարվա ընթացքում Երկրի ուղեծրում ինտերնետ արբանյակներ տեղակայելու համար ընդհանուր 83 արձակման համար: Պայմանագրերը կապված են Arianespace-ի, United Launch Alliance-ի և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի հետ:
Ամսագրի գնահատմամբ՝ այս արձակումները բավարար կլինեն 3236 արբանյակներից բաղկացած առաջին խմբի մեծ մասը ուղեծիր դուրս բերելու համար, որը պետք է հիմք հանդիսանա Amazon-ի Project Kuiper նախագծի համար: Այս նախագծի շրջանակներում ընկերությունը մտադիր է ստեղծել գերարագ արբանյակային ինտերնետ ցանց սովորական օգտատերերի, բիզնեսի և պետական գերատեսչությունների համար: Մրցակից Starlink-ն արդեն արձակել է ավելի քան 2000 արբանյակ Amazon-ը չի հրապարակել համաձայնագրերի ֆինանսական մանրամասները, սակայն նշել է, որ «միլիարդավոր դոլարներ է ներդնում երեք պայմանագրերում»: Ընկերության Financial Times-ի աղբյուրը հայտնել է, որ ներդրումները կկազմեն առնվազն 10 միլիարդ դոլար: