Ֆինանսներ

ՀՀ-ի տնտեսական ռիսկերը ուկրաինական հակամարտության ֆոնին

Պատերազմի սկզբից ի վեր իր առաջին տնտեսական կանխատեսման մեջ ՎԶԵԲ-ը նվազեցրել է 2022 թվականի Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումն իր ներկայության տարածաշրջանների համար ավելի քան կեսով՝ մինչև 1,7%, ինչը 2,5%-ով ցածր է նախորդ կանխատեսումից: Բանկը 2023 թվականին իր տարածաշրջաններում ավելի կայուն աճ է ակնկալում՝ 5%-ի մակարդակում։

Պատերազմի հետևանքները նկարագրելով որպես «առաջարկի ամենամեծ ճգնաժամ առնվազն 1970-ականների սկզբից ի վեր», բանկը կանխատեսում է, որ սննդամթերքի, նավթի, բնական գազի և մետաղների գների աճը զգալի ազդեցություն կունենա տնտեսության վրա, հատկապես՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Ռուսաստանը և Ուկրաինան մատակարարում են ապրանքների անհամաչափ մեծ մասնաբաժին, այդ թվում՝ ցորեն, եգիպտացորեն, պարարտանյութ, տիտան և նիկել։

Նոր կանխատեսումները հիմնված են մի շարք իրադարձությունների մասին ենթադրությունների վրա, որոնք տեղի կունենան առաջիկա ամիսներին, ուտի բավականին անորոշ են: Սակայն պարզ է, որ շատ երկրների տնտեսություններ լրջորեն կտուժեն, դրանցից ոմանք էլ՝ ավելի, քան մյուսները։

Օրինակ՝ ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ 2022 թվականի արդյունքներով ակնկալվող 3,5% աճի փոխարեն Ուկրաինայի ՀՆԱ-ն կնվազի 20%-ով, իսկ Ռուսաստանում՝ 10%-ով՝ սպասվող 3% աճի փոխարեն։ 2022 թվականին բանկը Հայաստանում ՀՆԱ-ի աճ է կանխատեսում 1,5%, իսկ 2023 թվականին՝ 4% մակարդակում։

Նշվում է, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն Ռուսաստանի ուղղությամբ արտահանման բարձր մասնաբաժիններ (25-30%), որի վրա, ամենայն հավանականությամբ, կազդի պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան տնտեսության սպասվող անկումը։ Հայաստանը կարող է տուժել նաև Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատումից։ Որոշ չափով դա կարող է փոխհատուցվել Հայաստան և Վրաստան ժամանող ռուսաստանցիների թվի աճով, ովքեր ապաստան են փնտրում այս երկրներում: Սպասվում է նաև, որ զբոսաշրջությունը կտուժի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Էստոնիայում, Վրաստանում եւ Չեռնոգորիայում: