Ֆինանսներ

Amazon-ի գործադիր տնօրեն Էնդի Ջեսին 2021թ․ 212,7 միլիոն դոլարի պարգևավճար է ստացել

Amazon-ի գործադիր տնօրեն Էնդի Ջեսին իր պաշտոնավարման առաջին տարում ստացել է 212,7 միլիոն դոլարի պարգևավճար։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը: Պարգևավճարի մեծ մասը Ջեսին ստացել է Amazon-ի 61 հզ բաժնետոմսերի տեսքով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 211,9 միլիոն դոլար։ Ընկերությունը նշել է, որ գործադիր տնօրենի վարձատրության հիմնական մասը կազմելու են հետաձգված բաժնետոմսերը: Նա կկարողանա 5-10 տարում ստանալ այդ արժեթղթերի 80%-ի ամբողջական իրավունքները։

Ջեսին Amazon-ի գործադիր տնօրեն է նշանակվել 2021թ․ փետրվարին և պարտականությունները ստանձնել հուլիսին՝ փոխարինելով հիմնադիր Ջեֆ Բեզոսին, ով այժմ նախագահում է Amazon-ի վերահսկիչ խորհուրդը: Ջեսիի աշխատավարձը 2021-ին կազմել է 175 մլն դոլար՝ նույնքան, որքան նախորդ տարի, երբ նա ղեկավարում էր Amazon Web Services (AWS) ամպային հաշվարկների բաժինը։ Նրա վարձատրության չափը 2020-ին կազմել է 35,8 միլիոն դոլար։

Որպես գործադիր տնօրեն՝ Բեզոսի փոխհատուցումը տարեց տարի չի փոխվել և գնահատվել է 1,7 մլն դոլար, այդ գումարը հիմնականում օգտագործվել է հիմնադրի անվտանգությունն ապահովելու համար։