Գերմանական Volkswagen AG (VW) ավտոկոնցեռնի չինական ստորաբաժանումը՝ Volkswagen Group China-ն, համաձայնագրեր է ստորագրել չինական երկու ընկերությունների հետ՝ էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության մեջ օգտագործվող մետաղների արդյունահանման համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ:
«Այդ ձեռնարկությունները, Huayou Cobalt-ի և Tsingshan Group-ի հետ, կնվաճեն նիկելի և կոբալտի արտադրությունը»,- ասել է VW-ն: Հ/Ձ-ն կգրանցվի Չինաստանում և Ինդոնեզիայում։
Նոր նախագծերը թույլ կտան ավտոարտադրողին՝ օպտիմալացնել ծախսերը և էլեկտրական մեքենաների արտադրության համար ապահովել հումքի կայուն մատակարարման շղթաներ: Ընկերությունն ակնկալում է, որ ձեռնարկված միջոցառումները 30-50%-ով կնվազեցնեն իրենց արտադրության ծախսերը։
Վերջին 12 ամիսների ընթացքում VW-ի կապիտալիզացիան նվազել է 22%-ով։