Ֆինանսներ

Համաշխարհային բանկը Կիևին 460 մլն եվրո վարկ է տրամադրել

Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինային տրվող արտակարգ վարկի գումարը կավելացվի մինչև 460 միլիոն եվրո՝ Շվեդիայի և Նիդերլանդների ներդրման հաշվին: Սրա մասին մարտի 3-ին հայտնել էր Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ փոխառության տրամադրման հարցը ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը կդրվի մարտի 4-ին: Կիևը կարող Է միջոցներն ստանալ վարկի հաստատումից անմիջապես հետո, սակայն դա կարող Է հետաձգվել մինչև մարտի 7-ը։