Ֆինանսներ

Sony-ն և Honda-ն համատեղ կարտադրեն էլեկտրամոբիլներ

Էլեկտրական սարքավորումների համաշխարհային գիգանտ, ճապոնական «Sony Group»-ը և ավտոմոբիլային «Honda» կոնցեռնը որոշել են էլեկտրամեքենաների համատեղ արտադրություն սկսել։ Այս մասին ուրբաթ հայտարարել են ճապոնական ընկերությունները։ Ընկերությունների հայտարարության համաձայն՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել վենչուրային ձեռնարկություն, որը կմշակի և կարտադրի էլեկտրական մեքենաներ։ Սպասվում է, որ վաճառքը կսկսվի 2025թ․։ Առաջնային արտադրությունը տեղի կունենա «Honda»-ի գործող գործարաններում: