Twitter-ն իր բջջային նվիրատվության ծառայության համար ավելացրել է Ethereum կրիպտոարժույթով աջակցության տարբերակը: «Lighting Network» համակարգի գործարկումից հետո սա հաջորդ դեպքն էր։ Մինչև այդ Twitter-ը ավելացրել էր բիթքոյն կրիպտոարժույթով նվիրատվություններ անելու հնարավորությունը: Բացի այդ՝ «Twitter Tips»-ն աջակարկում է նաև նվիրատվություններ կատարել «Cash App» և «Venmo» վճարային համակարգերի միջոցով։
Այժմ Ethereum կրիպտոարժույթով նվիրատվությունները հասանելի են օգտատերերի լայն շրջանակի համար: Սակայն, ի տարբերություն բիթքոյնների, դրամապանակների ուղղակի կապը Ethereum ցանցին դեռևս ապահովված չէ։ Նվիրատվություն ուղարկելու համար օգտատերերը պետք է ձեռքով պատճենեն դրամապանակի էլեկտրոնային հասցեն:
Շարունակելով տեխնոլոգիական նորամուծությունները՝ Twitter-ը հունվարին ավելացրել էր NFT-ի պրոֆիլը լուսանկարում տեղադրելու հնարավորությունը: Այս գործառույթը հասանելի է դարձել «Twitter Blue» պրեմիում ծառայության բաժանորդներին՝ iOS օպերացիոն համակարգի վրա հիմնված սարքերով։ Այժմ նրանք կարող են կապել իրենց սոցիալական մեդիայի հաշիվը կրիպտոարժույթի դրամապանակին և ընտրել NFT-ներ՝ որպես պրոֆիլի լուսանկար օգտագործելու համար: