Ժամանց

Ռեժիսոր Ջեյմս Վանը հոսպիտալացվել է

Ավստրալացի ռեժիսոր Ջեյմս Վանը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում։ Այս մասին, Gazeta.ru–ի հաղորդմամբ, նա հայտնել է Instagram-ի իր էջում։

«Ամենաքիչը կցանկանաք գիշերվա կեսին շտապօգնության մեքենայով շրջել, այնուհետև մնալ հիվանդանոցում», - Deadline-ը մեջբերում է կինոռեժիսորի ներկայացուցչին:

«Դա աներևակայելի դժվար և սարսափելի մի քանի օրեր էին», - հավելել է էջի ադմինիստրատորը, ով տեղադրել է Ջեյմս Ուանի սելֆին, որն արված է հիվանդանոցային անկողնում: Հաղորդագրության հեղինակի խոսքով՝ Վանի հետ ամեն ինչ կարգին է և նա ապաքինվում է։

Թե կոնկրետ ինչ է կատարվել Վանի հետ, հայտնի չէ։

46-ամյա Ջեյմս Վանը «Ակվամեն» ֆիլմի և 2024 թվականին թողարկված դրա սիքվելի՝ «Ակվամենը և կորուսյալ թագավորությունը» ֆիլմի ռեժիսորն է։ 

Նա նաև նկարահանել է «Անեծք», «Սղոց», «Աստրալ» ֆիլմաշարերը, եղել է «Ֆորսաժ 7» ֆիլմի ռեժիսորը եւ այլն։