Ժամանց

Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը

Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։

«Նրանք, հավանաբար, ավելի քիչ դուրս ցցված քիթ ունեին, քան ժամանակակից տղամարդիկ, բերանը մի փոքր ավելի մեծ էր, իսկ ուղեղի ծավալը զգալիորեն փոքր», - այսպես են գիտնականները նկարագրել ժամանակակից մարդկանց հետ ունեցած հիմնական տարբերությունները: