Ժամանց

Հարրի Փոթերի մասին սերիալ կնկարեն

«Warner Bros. Discovery»-ն մտադիր է առցանց հեռուստասերիալ ստեղծել Հարի Փոթերի գրքերի հիման վրա. հաղորդում է Bloomberg-ը։ Սպասվում է որ կլինի յոթ եթերաշրջան, որոնք բոլորը հիմնված կլինեն Ջ.Կ. Ռոուլինգի գրքերի վրա։ Նշվում է, որ ընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Զասլավը և HBO-ի ղեկավար Քեյս Բլոյսը Ռոուլինգին հորդորել են նկարել սերիալը, սակայն գործարքը դեռ չի ավարտվել։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, գրողը կմասնակցի սերիալի ստեղծմանը, բայց ոչ որպես գլխավոր հեղինակ, և ամեն օր ներկա չի լինի նկարահանման հրապարակին։