Ժամանց

Հոլիվուդի ամենահայտնի հայ դերասանների հնգյակը

Radar Armenia-ն ներկայացնում է հոլիվուդյան հայտնի, ծագումով հայ դերասանների հնգյակը՝ ո՞ր ֆիլմերում են նկարահանվել և ինչո՞վ են հայտնի նրանք։

Էնդի Սերկիս (Andy Serkis - Էնդի Սարգսյան) - Ծնվել է 1964թ․ ապրիլի 20-ին՝ Լոնդոնում։ Հայտնի է իր կատարողական, անիմացիոն և ձայնային աշխատանքներով այնպիսի համակարգչային կերպարների համար, ինչպիսիք են Գոլլումը՝ «The Lord of the Rings» եռագրությունում (2001-2003թթ.), «The Hobbit: An Unexpected Journey» (2012թ.), «Rise of the Planet of the Apes» (2011թ.)։

Հայրը իրաքահայ է, մայրը՝ անգլուհի։

Անժելա Սարաֆյան (Angela Sarafyan) - Ծնվել է 1983թ․ հունիսի 30-ին՝ Երևանում։ Հայ դերասանուհի է։ Հայտնի է «Judging Amy» (1999թ.) և «Buffy the Vampire Slayer» (1997թ.) սերիալներում իր դերերով: Սարաֆյանը նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում՝ «On the Doll» (2007թ.), «Kabluey» (2007թ.), «A Beautiful Life» (2008թ.)։

Հայրն ու մայրը հայեր են՝ Հայաստանից։

Էրիկ Պողոսյան (Eric Bogosian) - Ծնվել է 1953թ․ ապրիլի 24-ին՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Վուբեռն քաղաքում։ Հայտնի ֆիլմերն են՝ «Talk Radio» (1988թ.), «Uncut gems» (2019թ.), «Wonderland» (2003թ.):

Հայրն ու մայրը հայեր են՝ Մասաչուսեթսից։

Քեն Դավիթյան (Ken Davitian) - Ծնվել է 1953թ․ հունիսի 19-ին՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նա ամերիկահայ դերասան է, որը առավել հայտնի է «Borat» (2006թ.) կատակերգական ֆիլմում՝ Բորատի պրոդյուսեր Ազամատ Բագատովի դերով։ Հայտնի ֆիլմերն են՝  «Borat» (2006թ.), «Get Smart» (2008թ.), «S.W.A.T.» (2003թ.).

Հայրը հայ է՝ սովետական բանակում ծառայած, գերեվարված ու ազատված ԱՄՆ կողմից։ 

Քելլի Թրոն (Callie Thorne) - Ծնվել է 1969թ. նոյեմբերի 20-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում։ Նա դերասանուհի և պրոդյուսեր է, որը հայտնի է «Necessary Roughness» (2011թ.), «Homicide: Life on the Street» (1993թ.) և «Prison Break» (2005թ.) ֆիլմերով:

Մայրը՝ սիրիահայ է, հայրը՝ աշկենազի հրեա։