Ժամանց

Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց ամսական 200.000 դոլար ալիմենտ կստանա

Քիմ Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, համաձայնության են եկել ամուսնալուծության վերաբերյալ։ Փաստաթուղթը ներառում է իրենց չորս երեխաների համատեղ խնամակալությունը և նրանց անշարժ գույքի բաժանումը։ Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։ 

«Թեև նրանք իրենց 3, 4, 6 և 9 տարեկան երեխաների համատեղ խնամակալության իրավունքը կիսում են, սակայն Քարդաշյանը, որպես երեխայի աջակցություն, կստանա ամսական 200.000 դոլար, քանի որ նրանք իրենց ժամանակի մեծ մասը կանցկացնեն նրա հետ»,- հաղորդում է New York Post-ը։