Ժամանց

Քարդաշյան քույրերից կրտսերը՝ Քայլի Ջեները, դառնում է 25 տարեկան (ՖՈՏՈՇԱՐՔ)

Քարդաշյան ընտանիքի քույրերից կրտսերը՝ Քայլի Ջեները, այսօր՝ օգոստոսի 10-ին, դառնում է 25 տարեկան։ Նա երկու երեխաների մայր է, գործարար, ռեալիթի-շոուի աստղ ու մոդել։ Քայլին սոցցանցերում բաժանորդների ամենամեծ թվով հայտնիների թվում է: Instagram-ում Քայլի Ջեները 365 մլն հետևորդ ունի, իսկ նրա կարողությունը կազմում է 720 մլն դոլար։