Ժամանց

Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ 2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր ակադեմիան  չի ընդունի։