ԵԱՀԿ-ն չի՞ վստահում Հունգարիային
Միջազգային
5 Փետրվարի 2022, 19:00
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) նախատեսում է ավելի մեծ թիմ ուղարկել Հունգարիայում ապրիլի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Եվրոպայի անվտանգության և իրավունքների պաշտպանության գլխավոր կազմակերպությունն իր կայքում հրապարակած զեկույցում նշել է, որ ի հավելումն վերլուծաբանների հիմնական խմբին, նախատեսում է պատվիրակել 18 երկարաժամկետ դիտորդների՝ հետևելու ընտրական գործընթացին ողջ երկրում և 200 կարճաժամկետ դիտորդների՝ ընտրությունների օրը քվեարկությանը հետևելու համար: Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ն 2010, 2014 և 2018 թթ ընտրություններին միայն փոքր, սահմանափակ դիտորդական առաքելություններ էր ուղարկել Հունգարիա:
Հետևեք մեզ Telegram-ում