Իսպանացի հնագետները հայտնաբերել են Եվրոպայի ամենահին արխայիկ մարդկանց ոսկորները, ովքեր ապրել են 850 հազար տարի առաջ Սիեռա դե Ատապուերկա լեռնաշղթայում՝ Գրան Դոլինայում:
Այդ մասին ասվում է Մարդկային պալեեկոլոգիայի և սոցիալական հեղափոխության կատալոնական համալսարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Երեսուն տարվա պեղումներից հետո Գրան Դոլինա տեղանքի պեղումների համար պատասխանատու հետազոտական թիմը կարողացավ ավելի խորը ներթափանցել TD6 բլոկի մակերեսը»,- ասվում է հրապարակման մեջ։
Հետազոտողները պարզաբանել են, որ գանգի ոսկորների, կողերի և ողերի բեկորների մեջ եղել է նաև ատամ, որն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Ենթադրվում է, որ այն պատկանում է 25-ամյա մի կնոջ, որի մնացորդները նախկինում հայտնաբերվել են տարածաշրջանում:
1990-ականներին Գրան Դոլինայի քարանձավներում հայտնաբերվել են նաև վեց մարդու մնացորդներ՝ խառնված կենդանիների ոսկորների և 780 հազար տարվա վաղեմության քարե գործիքների հետ։ Նրանք դասակարգվել են որպես Homo antecessor բրածո տեսակներ կամ մարդու նախորդներ: