Ժամանց

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Բահամյան կղզիներում անցկացրել են իրենց հանգիստը

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը եզրափակել են իրենց Կարիբյան արքայական շրջագայությունը Բահամների «The Cove» հանգստավայրի կղզում: Ամուսնական զույգի ճանապարհորդությունը համավարակից ի վեր նրանց առաջին շրջագայությունն է:

Երթուղին կենտրոնացած էր միայն Կարիբյան ավազանում, որի ընթացքում Ուիլյամի ու Քեյթի համար արկածային և տպավորիչ ժամանց էր կազմակերպված: Նրանք շոկոլադ համտեսեցին «Mayan cacao» գործարանում, սկուբա-դայվինգով զբաղվեցին Բելիզում և այցելեցին Բոբ Մարլիի տունը՝ Ջամայկայում:

Շրջագայությունը նշանավորում էր Էլիզաբեթ թագուհու գահակալման պլատինե հոբելյանը՝ 70 տարի: Դուքսն ու դքսուհին նախընտրեցին մնալ «The Cove»-ում, որը աշտարակաձև լյուքս հյուրանոց է՝ երկու լողափերով, և առաջարկում է հանգիստն ավելի գողտրիկ միջավայրում անցկացնելու հնարավորություն:

 

Իսկ շատ հայտնիներ, ինչպիսիք Օփրա Ուինֆրին ու Քիմ Քարդաշյանն են, ժամանակին էլ՝ Մայքլ Ջեքսոնը, սովորաբար կանգ են առել 4740 քառակուսի ֆուտ տարածք ունեցող «Bridge Suite at The Royal»-ում՝ վճարելով մեկ գիշերվա համար 25.000 դոլլար:

«The Cove»-ը Ատլանտիս Դրախտի կղզու հինգ հյուրանոցներից մեկն է, որն ունի նաև սեփական բացօթյա մուտք և ընդունելության սրահ: